Ուրբաթ , 20 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.73   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 568.97   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 492.67   
  •  GBP   Առք` 621.00   Վաճառք` 640.00   ՀՀ ԿԲ` 633.72   
  •  RUB   Առք` 8.32   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.76   
outputra5huxgif
Sunny
15°
Home » Արցախ » Արցախում Քերոլայն Քոքսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Արցախում Քերոլայն Քոքսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Օգոստոս 10, 2017 15:57 Արցախ, Լուրեր A+ / A-

koks-472x265

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 10-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա հետ Արցախ ժամանած«Մարդասիրական օգնության հիմնադրամ» կազմակերպության ներկայացուցիչներին:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհի Քոքսի հայանպաստ գործունեությունն ու նշել, որ Քոքսն առաջիններից մեկն էր, ով Արցախյան ազատագրական շարժման մեջ տեսել է մարդու իրավունքների պաշտպանության հրամայականը եւ տարիներ շարունակ հետեւողականորեն պաշտպանել այն:

Խոսելով Արցախի հետ բարեկամության եւ իրականացվող ծրագրերի մասին՝ բարոնուհին ընդգծել է, որ թեեւ Արցախ է այցելում արդեն 86-րդ անգամ, այնուամենայնիվ, ամեն անգամ յուրովի է բացահայտում Արցախը և ականատես լինում դրական փոփոխությունների ու նոր ձեռբերումների:

Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է նոր Սահմանադրության առաձնահատկությունները, մասնավորապես պետական կառավարման եւ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտներում նախատեսված փոփոխությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ խորհրդարանական համագործակցության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top