Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Արցախում կկայանա ժենգյալով հացի փառատոնը

    Արցախում կկայանա ժենգյալով հացի փառատոնը

    Արցախում կկայանա ժենգյալով հացի փառատոնը
    Ապրիլ 17, 2019 23:20 Արցախ, Լուրեր A+ / A-

    Մայիսի 11-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի հաթերք գյուղում մեծ շուքով կնշվի արցախյան ժենգյալով հացի  2-րդ ամենամյա փառատոնը։

    Արցախյան խոհանոցի այցեքարտը համարվող հետաքրքիր ուտեստի փառատոնին յուրահատուկ ձևով կներկայանացվի Արցախի ազգային խոհանոցը՝ իր հարուստ և համեղ ճաշացանկով։

    Միջոցառումը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով, համերգային և շոու ծրագրերով, հետաքրքիր խաղերով ու մրցույթներով և իհարկե անակնկալներով։

    Այդ օրը կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը, որը գրանցվել է դյուցազնագրքում։

    Փառատոնին կլինի 100 տաղավար, որից 70-ում կթխվի ժենգյալով հաց, իսկ 30-ը կլինեն արտադրող ընկերություններ՝ պահածոներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ։


    Նման թեմաներ

    scroll to top