Գլխավոր Արցախ Արցախում Շահումյանի շրջանի բազմազավակ ընտանիքների համար կառուցվում են բնակարաններ

Արցախում Շահումյանի շրջանի բազմազավակ ընտանիքների համար կառուցվում են բնակարաններ

13
0

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Շահումյանի շրջանում բազմազավակ ընտանիքների համար շարունակվում են կառուցել բնակարաններ:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել է  Շահումյանի   շրջվարչակազմի  քաղաքաշինության  և   ճարտարապետության   բաժնի  վարիչ Հրայր  Ասրյանը՝  նշելով, որ ծրագիրը  խթան  է հանդիսանում  ծնելիության  և  բազմազավակության  աճի  համար:

Նա  տեղեկացրել է, որ   ներկայումս  շրջանի  Նոր Վերինշեն, Չարեքտար, Նոր Մանաշիդ, Նոր Էրքեջ, Նոր Խարխափուտ, Ակնաբերդ   համայնքներում   բազմազավակ   8  ընտանիքների  համար  իրականացվում  են բնակարանների   կառուցման  աշխատանքներ:

«Վերոնշյալ  համայնքների    բնակարանների   կառուցման  աշխատանքների    շուրջ   80  %-ն  ավարտման  փուլում  է: Ներկայումս  կատարվում  են  ներքին  ու  արտաքին  հարդարման  և տարածքների  բարեկարգման  աշխատանքներ:Բնակարանները  նախատեսված  է շահագործման հանձնվելու ընթացիկ  տարում»,- ավելացրել  է պատասխանատուն   և նշել, որ   2000-2017  թվականներին   պետական  բյուջեի   միջոցներով  շրջանում   կառուցվել  է  շուրջ    45  բնակարան: