Երկուշաբթի , 18 Հունիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    17°
    Home » Արցախ » Արցախում սկսվել է խաղողի բերքահավաքը

    Արցախում սկսվել է խաղողի բերքահավաքը

    Սեպտեմբեր 13, 2017 17:57 Արցախ, Լուրեր A+ / A-

    Arcax-472x265

    «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանն ասել է, որ մոտ 2200 հա խաղողի այգիներից այսօրվա դրությամբ հավաքվել է 156 հա-ը:

    Փոխնախարարի տեղեկացմամբ՝ միջին բերքատվությունը կազմել է 50,2 ցենտներ:

    «Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ այս տարվա խաղողի բերքատվությունն այնքան էլ բարեհաջող չէ»,-նշել է Կ. Աղաջանյանը: Խոսելով գների մասին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ սեղանի սորտերի շուկայական գները 140-200 դրամ է:

    «Ի դեպ, Արցախում ավանդաբար ամենաշատը վաճառվում է «կարդինալ» խաղողի սորտը»,- ավելացրել է Կ. Աղաջանյանը:

    Իսկ մթերող գործարանների կողմից խաղողի բերքն ընդունվում է միջինը 120-125 դրամով՝ կախված բերքի քաղցրությունից:

    Նման թեմաներ

    scroll to top