Գլխավոր Արցախ Արցախում տարվա առաջին կիսամյակում ծնվել է 925 երեխա

Արցախում տարվա առաջին կիսամյակում ծնվել է 925 երեխա

3
0

Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2019 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 925 երեխա, որոնցից 467-ը տղաներ են, 458-ը՝ աղջիկներ:
Քաղաք Ստեփանակերտում 781 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 80 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 47, Հադրութում՝ 16 և Շահումյանում՝ 1 երեխա:
Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարությունից, հունվար-հունիսին Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 10 ծնունդ՝ 9-ը բնական բեղմնավորման արդյունքում, իսկ 1-ը` արհեստական:
Հարկ է նշել, որ 8 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 48 երեխա:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 973 երեխա, որոնցից 493-ը՝ տղաներ են, 480-ը՝ աղջիկներ: