Գլխավոր Լուրեր Արցախում վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Երևան

Արցախում վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Երևան

0
0

Նախօրեին Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանին կտեղափոխեն Երևան։

Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։