Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Արդեն զգացել ենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է. Ֆրանսիայի դեսպան

    Արդեն զգացել ենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է. Ֆրանսիայի դեսպան

    Արդեն զգացել ենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է. Ֆրանսիայի դեսպան
    Հուլիս 12, 2018 12:28 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանում ներքաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվել Ֆրանսիայում, իսկ կոռուպցիայի դեմ տարվող ակտիվ պայքարը ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հետ ամուր կապը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

    «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, Ֆրանսիայում չափազանց դրական ընկալվեց: Լրատվամիջոցները մեծ համակրանքով անդրադարձան  ընթացող ներքաղաքական իրադարձություններին: Շատ կարևոր է, որ դրանք ծայրաստիճան խաղաղ մթնոլորտում էին իրականանում: Ես ևս իմ իշխանություններին ի պաշտոնե փոխանցել եմ, որ այդ ժամանակում ոչ մի ֆրանսիացի վտանգի մեջ չի եղել: Նույնն արձանագրել են նաև ֆրանսիացի դիտորդները: Գյումրիում,Երևանում, Վանաձորում և այլ քաղաքներում ժողովուրդն էր դուրս եկել փողոց: Դրանք ոչ կուսակցական, ոչ քաղաքական ուժեր էին: Ամեն ինչ ընթացավ Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան»,-ասաց Լաքոտն ու հավելեց` ամեն ինչ շատ ճիշտ էր կազմակերպված:

    Դեսպանի հավաստմամբ` փոփոխությունները նոր դինամիկա են հաղորդում Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններին: Նա նշեց նաև Հայաստանի նոր իշխանությունների կողմից ստանձնած հանձնառությունը` պայքարը կոռուպցիայի և մենաշնորհային կառույցների դեմ: Լաքոտը դա շատ կարևոր ուղերձ համարեց Հայաստանի գործընկերների` մանավանդ տնտեսվարող սուբյեկտների համար:

    «Հայաստանում շուկայական հավասար պայմանների ստեղծումը բոլոր տնտեսվարողների համար շատ լավ ազդակ է: Բացի այդ, կայանում է իրավական պետություն, որը վերահաստատում է մեր երկու պետությունների միջև կապը»,-ասաց Լաքոտը:

    Դեսպանը նշեց՝ այս շրջանում արդեն իրենք զգացել են, որ հայ ժողովուրդը պահանջատեր է` ստանձնելու իր երկրի ղեկը: Սա նոր էներգիա և լավատեսություն է հաղորդում ինչպես դեսպանին,այնպես էլ իր երկրին՝ Ֆրանսիային:

    Նման թեմաներ

    scroll to top