Կիրակի , 25 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    10°
    Home » Լուրեր » «Արդյոք այսօրվա պետական որակը հասել է այդ մակարդակին, որ իշխանությունը առաջարկի նոր սահմանադրություն». Րաֆֆի Հովհաննիսյան

    «Արդյոք այսօրվա պետական որակը հասել է այդ մակարդակին, որ իշխանությունը առաջարկի նոր սահմանադրություն». Րաֆֆի Հովհաննիսյան

    Սեպտեմբեր 16, 2014 12:28 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    raffi

    Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասին «Ժառանգություն» խմբակցության հրավիրած խորհրդաժողովին ներկա էր նաև «Ժառանգության» առաջնոդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

    Նա իր խոսքում նշեց, որ մենք ունենք մեր գործող սահմանադրությունըˋ ինքնիշխան, ժողովրդավարական հանրապետություն ունենալու համար, բայց դեռ չենք հասել դրան:

    «Խոհրդարանական մանրակերտի կողմնակիցները ներկա դրությամբ դեմ են առաջարկվող փոփոխություններին և իշխող կուսակցությունը, որը դեմ է այդ մոդելին, միանգամից կողմ է դարձել: Այսօրվա քննարկման ընացքում մենք վեր կհանենք այս ընդերքըˋ քաղաքական, քաղաքացիական, որը բերում է այս վիճակին: Առաջարկում եմ դիտել այսօրվա վիճակը, անվստահության խորքըˋ մ ի քանի չափումներով»,-ասաց Հովհաննիսյանը:

    Նա նշեց, որ առաջին հերթին Սահմանադրությունը ոչ միայն բովանդակություն է, այլև ընթացակարգ:

    «Արդյոք այսօրվա պետական կառավարման որակը հասել է այդ մակարդակին, որ իշխանությունը կարող է  առաջարկել նոր սահմանադրություն, նոր փոփոխություններ: Քաղաքական իշխանությունները ունե՞ն այդ լեգիտումությունը, որ ասեն, որ այդ փոփոխությունը կբերի ավելի լավ իրավիճակի»,-ասաց Հովհաննիսյանը:

     

     

    Նման թեմաներ

    scroll to top