Գլխավոր Լուրեր Արդյոք դատավորներն ազատման դիմումներ են գրել. պարզաբանում

Արդյոք դատավորներն ազատման դիմումներ են գրել. պարզաբանում

1
0

ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանն Araratnews.am-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը, թե դատավորներն աշխատանքից ազատման դիմումներ են գրել: «Նման տեղեկատվություն չենք ստացել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել էր դատարանների մուտքերը և ելքերը արգելափակելու, ապա անցումային արդարադատության համակարգ հիմնադրելու մասին: