Գլխավոր Լուրեր Արդյոք հոսանքազրկումը ազդել է սառնարաններում պահվող պատվաստանյութերի վրա

Արդյոք հոսանքազրկումը ազդել է սառնարաններում պահվող պատվաստանյութերի վրա

3
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի և Երևան ՋԷԿ-ի անջատման պատճառով ամբողջ  հանրապետությունում եղել են հոսանքի տատանումներ և անջատումներ, որը  բազմաթիվ հարցեր է ծնել քաղաքացիների շրջանում: Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Աստղիկ Կարապետյանը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը՝ հարցնելով` արդյոք երեկվա հոսանքազրկումը ազդել է սառնարաններում պահվող պատվաստանյութերի որակական հատկանիշների վրա:

Կարապետյանը մասնավորապես նշել է, որ այսօր պետք է երեխային տանի պատվաստման և մտահոգություն ունի դրա հետ կապված. «Իմ և շատ այլ ծնողների մտահոգության վերաբերյալ ադեկվատ և օպերատիվ արձագանք է պետք»:

Քաղաքացու մտահոգությանն արձագանքել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ վստահեցնելով, որ պատվաստանյութերը պահվում են հատուկ սառնարաններում, «որտեղ ջերմային ռեժիմը պահպանվում է առնվազն 24-72 ժամ»:

«Ես հարցը քննարկեցի նաև մասնագետների հետ, որոնք վստահեցրեցին, որ ջերմային ռեժիմի խախտում չի եղել»,- փաստել է մամուլի խոսնակը։

Մեկնաբանությանն արձագանքել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, գրելով՝ չի ազդել: