Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Արցախ » Արդյոք կարգելեն Ասյա Խաչատրյանի մուտքն Արցախ. Դավիթ Բաբայանի պարզաբանումը

    Արդյոք կարգելեն Ասյա Խաչատրյանի մուտքն Արցախ. Դավիթ Բաբայանի պարզաբանումը

    Արդյոք կարգելեն Ասյա Խաչատրյանի մուտքն Արցախ. Դավիթ Բաբայանի պարզաբանումը
    Նոյեմբեր 6, 2018 15:20 Արցախ, Լուրեր A+ / A-

    Այս տարվա փետրվարին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հայտնի դարձած Ասյա Խաչատրյանը Թբիլիսիում հանդիպել է իր ադրբեջանցի ընկերոջ հետ: Ըստ  համացանցում տարածված լուրերի՝ Ասյա Խաչատրյանի ընկերը նախկին զինծառայող է, ազգայնական ու հակահայկական տրամադրություններ ունեցող։

    Ասյա Խաչատրյանի ընկերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ներկայանում է Թեհրան Լիբրե, որի  էջում էլ հրապարակել է Ասյա Խաչատրյանի հետ իր լուսանկարները:

    Հայ օգտատերերը վրդովված գրել էին, որ Արցախի իշխանությունը չպետք է թույլ տա Ասյա Խաչատրյանին գնալ Արցախ:

    Araratnews.am-ը կապ հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ ճշտելու Արցախի իշխանության տրամադրվածությունը: Արցախի իշխանությունը տեսել է լուսանկարները, անգամ որոշ քաղաքացիներ Արցախի նախագահին նամակ են ուղարկել: «Պետք է այս ամենի գնահատականը տրվի իրավական հարթության վրա եւ ամեն ինչ լինի օրենքով, իհարկե՝ ազգային շահերի ներքո»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

    Ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի՝ «Ֆեյսբուքի» որոշ օգտատերեր գրեցին՝ պատրաստ են ընկերություն անել ադրբեջանցիների հետ, քանի որ ազգությունը կարևոր չէ: Հետևաբար, Ասյա Խաչատրյանի այս լուսանկարներից չպետք է ողբերգություն  սարքել: Ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում Արցախի իշխանությունը: Դավիթ Բաբայանի խոսքով՝ ամեն մի փաստ, առավելեւս, պատերազմում գտնվող երկրի համար, պետք է դիտարկել տարբեր տեսանկյունից: «Ընկերություն անելը շատ լավ բան է, այն ոչ մի սահման չի ճանաչում: Բայց մյուս կողմը (նկատի ունի ադրբեջանցի երիտասարդին) ազնիվ նպատակներո՞վ է ընկերություն անում, ի՞նչ շահ  ունի: Ընկերություն անել միայն հանրային կարծրատիպերը կոտրելու համար՝ ճիշտ չէ»,- մանրամասնում է Դավիթ Բաբայանը:

    Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս տարի փետրվարին  Ասյա Խաչատրյանի մասնակցությամբ Արցախում տեղի ունեցածը արտաքին ուժի կազմակերպածն էր: «Այդ հարցի պատասխանն իրավական հարթությունում է: Ոչ ոք չի բացառում, որ կարող է այդպես լինել, բայց օրենքը պետք է պահպանվի, եթե անգամ մարդը փորձում է սադրանք կատարել»,- ավարտեց իր խոսքը Դավիթ Բաբայանը:

    Սոնա Դավթյան


    Երևան Տոնավաճառ

    scroll to top