Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Ո՞վ էր գողացել հեռախոսը. Ոստիկանությունը նյութեր է պատրաստում

    Ո՞վ էր գողացել հեռախոսը. Ոստիկանությունը նյութեր է պատրաստում

    Ո՞վ էր գողացել հեռախոսը. Ոստիկանությունը նյութեր է պատրաստում
    Մարտ 20, 2019 17:23 Իրավական, Լուրեր A+ / A-

    Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ  Արամ Մանուկյանն օրեր առաջ գրել էր, որ իր հեռախոսը գողացել են եւ իր անունից «Ֆեյսբուքում» գրել՝ չի ցանկանում աշխատել անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ:

    Araratnews.am-ը փորձեց Արամ Մանուկյանի հետ կապ հաստատել՝ պարզելու, թե ով էր գողացել հեռախոսը, ինչ հարաբերություն ունի իր ղեկավար Գեւորգ Բաբայանի հետ, սակայն ապարդյուն: Նրա օգնականն ասաց, որ Մանուկյանը տեղում չէ, հորդորեց զանգահարել առավոտյան:

    Սակայն տպավորությունն այնպիսին է, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը չի ցանկանում լրատվամիջոցների հետ շփվել:

    Փորձեցինք վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանի հետ խոսել, սակայն հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը  նախ ասաց՝ պարոն Բաբայանը մինչեւ 18:00-ը ժողովի է, ապա հորդորեց աշխատակազմի ղեկավարի քարտուղարի հետ խոսել:

    Զանգահարեցինք  նաև Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի քարտուղար Արտյոմ Մեհրաբյանին՝ իմանալու, թե գիտի՝ ո՞վ էր գողացել Արամ Մանուկյանի հեռախոսը, արդյոք հավաստի՞ են լուրերը Արամ Մանուկյանի եւ Գեւորգ Բաբայանի լարված հարաբերությունների մասին: Ի պատասխան Արտյոմ Մեհրաբյանն ասաց, որ աշխատանքային նորմալ  վիճակ է: «Պարոն Մանուկյանը նորմալ այցելում է աշխատանքի: Թաղապետի հետ հարաբերությունները շատ նորմալ են: Մնացած հարցերին կարող է պարոն Մանուկյանը պատասխանել»,- մանրամասնեց աշխատակազմի քարտուղարը:

    Արտյոմ Մեհրաբյանը հերքեց Արամ Մանուկյանի հավանական պաշտոնանկության լուրերը՝ նման խնդիր չկա:

    Հարցին՝ հավատո՞ւմ է Արամ Մանուկյանի հեռախոսը գողացել են բացատրությանը, Արտյոմ Մեհրաբյանն ասաց. «Ես ո՛չ ոստիկանության աշխատող եմ, ո՛չ էլ: Ես հավատում եմ նրա խոսքերին»:

    Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից  էլ տեղեկացանք՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

     


    Նման թեմաներ

    scroll to top