Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արդյոք ճիշտ էին նախկին իշխանությունները

    Արդյոք ճիշտ էին նախկին իշխանությունները

    Արդյոք ճիշտ էին նախկին իշխանությունները
    Մայիս 16, 2019 16:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը երեկ հայտարարել է, որ «Հին Երևան» նախագիծը պետք է տեղից շարժվի, քանի որ հնարավոր չէ քաղաքի կենտրոնում փոսորակները երկար ժամանակ պահել:

    Araratnews.am-ը ճարտարապետին մի քանի կարճ հարց ուղղեց  «Հին Երևանի», նախկին իշխանության գործունեության մասին:

    Պարոն Մեսչյան, «Հին Երևանի» մասին խոսեցիք: Կարծիք կա, որ դա ոչ թե հին Երեւանն է, այլ  ուղղակի բիզնես նախագիծ: 

    Իսկ ո՞վ է ասում, որ դա հին Երեւան է: «Հին Երևանի» ճարտարապետն է ասում՝ հին Երեւան չէ: Ուղղակի սկզբից անունը դրեցին  «Հին Երևան», բայց դա հին Երեւան չէ, այլ նոր Երեւան:

    Այսինքն՝ փոխել որեւէ բան չե՞նք կարող:

    Ոչ:

    Պարո՛ն Մեսչյան, երեկվա ձեր ասուլիսից այն տպավորությունն է, որ կարծես հիասթափված եք, կարողանո՞ւմ եք անել ինչ ուզում եք:

    Դեռ ոչ, ժամանակ է պետք: 6 ամիս է անցել, դա քիչ է:

    Որպես գլխավոր ճարտարապետ՝ արդարացա՞ն ձեր ակնկալիքները նոր թիմից։

    Պատկերացրե՛ք՝ հաջողվում է: Ահագին բաներ խելքի ենք բերել:

    Դուք ձեր երեկվա ասուլիսում ասացիք, որ քաղաքի բյուջեն հնարավորություն չունի շատ խնդիրներ լուծելու: Նախկին իշխանությունն էլ էր նույն  բանն ասում՝ փող չկա քաղաքի խնդիրները լուծելու: Փաստորեն նախկին իշխանությունը ճի՞շտ էր:

    Նախկինների փողն ուրիշ ձեւով էր առաջանում: Այնտեղ «Երեւան» հիմնադրամ կար, լիքը աղբյուրներ կային, որոնցից կարելի էր տարբեր ծրագրեր ֆինանսավորել: Հիմա դա էլ չկա:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top