Գլխավոր Լուրեր Արդյոք վատացել է ԱԳ նախարարի ինքնազգացողությունը. պարզաբանում

Արդյոք վատացել է ԱԳ նախարարի ինքնազգացողությունը. պարզաբանում

0
0

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Ֆեյսբուքի» էջում անդրադարձել է այն լուրերին, թե ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է  ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ խոսելուց հետո: ԱԳՆ խոսնակը գրել է. «Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում:

Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը»: