Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Լուրեր » Առեւանգել են հայ գործարարի. հետախուզումը շարունակվում է

    Առեւանգել են հայ գործարարի. հետախուզումը շարունակվում է

    Առեւանգել են հայ գործարարի. հետախուզումը շարունակվում է
    Հուլիս 12, 2018 14:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ռուսաստանի Օրյոլի մարզի  քննչական կոմիտեի վարչությունը հանցակազմի նշաններով քրեական գործ է հարուցել առևանգելու փաստով։

    Հետաքննության տվյալներով, 2018 թվականի հուլիմի 10-ին անհայտ անձինք, Օրյոլ քաղաքի «Զավոդսկոյ» շրջանի տարածքում գտնվող այգեգործական ընկերության մոտ կանգնացրել են  Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որի ուղեւորն էր «Օրլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր, Թբիլիսիում ծնված հայազգի գործարար Սերգեյ Բուդաղովը։  Չարագործները, զենքով սպառնալով, մեքենան ուղեւորի եւ վարորդի հետ միասին առեւանգել են, գնացել գերեզմանոց։ Այնտեղ կապկպելով վարորդին թողել են  մեքենայի սրահում, իսկ գործարարին ուժով նստեցրել են իրենց մեքենան եւ սլացել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը։

    Գործի քննությունը շարունակվում է։

     

    Նման թեմաներ

    scroll to top