Գլխավոր Լուրեր Առեղծվածային դեպք. աղվեսի բույնը քանդելիս հայտնաբերվել են մարդու գանգ եւ ոսկորներ

Առեղծվածային դեպք. աղվեսի բույնը քանդելիս հայտնաբերվել են մարդու գանգ եւ ոսկորներ

5
0

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. Shamshyan.com-ը ահազանգ է ստացել Սիս գյուղի մի քանի բնակիչներից, որոնք հայտնել են, որ առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ ինչ-որ բան քանդելուց հետո, ըստ գյուղացիների, աղվեսի բույն, այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ եւ ոսկորներ։

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչությունը: Գյուղ են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, որպեսզի պարզեն առեղծվածային դեպքի հանգամանքները։