Գլխավոր Լուրեր Առևանգել են գյուղատնտեսական քոլեջի18-ամյա ուսանողուհու

Առևանգել են գյուղատնտեսական քոլեջի18-ամյա ուսանողուհու

5
0

Սյունիքում առևանգել են Գորիսի գյուղատնտեսական քոլեջի մի ուսանողուհու։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ գիշերվանից իրավապահներն ու ուսանողուհու ծնողները որոնում են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում սովորող 18-ամյա մի աղջկա: Նրա առևանգման մասին Գորիսի ոստիկանությանը հայտնել է աղջկա մայրը:

Նախնական վարկածով՝ առևանգումը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Ակներ գյուղի կենտրոնից: Մի երիտասարդ աղջկան, նրա կամքին հակառակ, նստեցրել է մեքենան ու հեռացել անհայտ ուղղությամբ:

Իրավապահները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և աղջկան առևանգած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ