Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Արևի քաղաքին՝ մարդկային ջերմություն. «Երկիր ծիրանին» մեկնարկեց քարոզարշավը

    Արևի քաղաքին՝ մարդկային ջերմություն. «Երկիր ծիրանին» մեկնարկեց քարոզարշավը

    Ապրիլ 21, 2017 17:59 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    25

    Գալիս ենք արևի քաղաքին տալու մարդկային ջերմություն: Մենք ունենք արև, որ մեզ վերևից է տաքացնում, բայց մեր սրտի արևը, կարելի է ասել, ինչ-որ չափով խավարի մեջ է: Մենք պետք է մեր սրտի արևն արթնացնենք և ջերմացնենք մեր քաղաքը: Լրագրողների հետ զրույցում այսպես սկսեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ավագանու ընտրությունների քարոզարշավը:

    «Քաղաքը կարոտ է մաքրության, մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի և մաքուր հոգիների, և եթե միասին ու միակամ լինենք, ոչ ոք և ոչինչ ի զորու չեն լինի դեմ կանգնելու մեր երազանքին, մեր ցանկությանը, համահայկական մայրաքաղաքին»,- ասաց նա:

    Ներկայացնելով իրենց կուսակցության ծրագրային դրույթները՝ Փոստանջյանը նշեց, որ իրենք անդրադարձել են առողջապահության, քաղաքաշինության, մշակույթի, կրթական, գիտական, տնտեսական ոլորտներին և ոչ միայն. «Մեր ծրագիրը նախատեսում է անդրադարձ կատարել ճարտարապետության և քաղաքաշինության խնդիրներին, Երևանի կենտրոնի բնակելի կառուցապատման հիմնական քաղաքաշինական խնդիրներին, ժամանակակից շրջանում Երևանում ճարտարապետական զարգացման գլխավոր խնդրին, փողոցների և բակային տարածքների բարեկարգմանը, արտաքին լուսավորության խնդրին, բազմաբնակարան շենքերի կառավարմանը, հանրային տրանսպորտի խնդիրներին, մետրոպոլիտենի շինարարությանը: Մենք անդրադարձ ենք կատարում նաև տրամվայի անհրաժեշտությանը, որովհետև ժամանակակից քաղաքներում տրամվայի անհրաժեշտությունը հրատապ է, այն հանդիսանալով էկոլոգիապես մաքուր տրանսպորտ՝ նաև մեր քաղաքին է անհրաժեշտ: Նաև հեծանվային ուղիներին ենք անդրադառնալու և աղբահանության խնդիրներին, քաղաքի բարեկարգմանը և կանաչապատմանը, անօթևան կենդանիներին և այլն»:

    Ինչ վերաբերում է կուսակցության ավագանու անդամների թեկնածուներին, Փոստանջյանը նշեց, որ նրանք բոլորն էլ ունեն մասնագիտություն և հայտնի են իրենց մասնագիտական ոլորտներում. «Շատ են ասում, որ մեր թիմում հայտնիներ չկան, և ես ուրախ եմ, որ մեր թիմում չկան այն հայտնիները, ովքեր հայտնի էին իրենց արատավոր արարքներով: Մեր թիմի անդամները մարդիկ են, ովքեր հայտնի են իրենց ոլորտներում»:

    Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը և Նիկոլ Փաշինյանը իրենց քարոզարշավի մեկնարկի շրջանակում տեսահոլովակ են թողարկել:

    Նման թեմաներ

    scroll to top