Հինգշաբթի , 24 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Արգամ Աբրահամյանը չգիտի` հայրը կվերադառնա՞ քաղաքականություն, թե՞ ոչ (տեսանյութ)

    Արգամ Աբրահամյանը չգիտի` հայրը կվերադառնա՞ քաղաքականություն, թե՞ ոչ (տեսանյութ)

    Դեկտեմբեր 6, 2017 11:01 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Արտաշատի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է մամուլի հրապարակումներն այն մասին, որ Արտաշատում իր  իրականացրած ծրագրերը դադարեցրել են: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացրել է իր քաղաքապետ եղած ժամանակ, նույն ձեւով իրականացվում է: Araratnews.am-ի հարցին, թե ի՛նչ հարաբերությունների մեջ է ներկայիս քաղաքապետի հետ, Աբրահամյանը նշեց, որ Կարեն Բենիամինյանին վաղուց է ճանաչում, եւ նորմալ հարաբերությունների մեջ են:

    Արգամ Աբրահամյանը հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե իր հոր՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են:

    Araratnews.am-ի հաջորդ հարցին, թե ինչո՛վ է զբաղված Հովիկ Աբրահամյանը եւ արդյոք վերադառնալո՞ւ է քաղաքականություն, Արգամ Աբրահամյանն ասաց. «Հարցին չեմ կարող պատասխանել, իսկ թե ինչով է զբաղված, ինքը շատ զբաղմունքներ ունի»:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top