Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան այնտեղ աշխատելու

    Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան այնտեղ աշխատելու

    Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան այնտեղ աշխատելու
    Ապրիլ 15, 2019 11:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արգենտինայի Հանրապետության Կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագրին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ: Համաձայնագիրն ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողով էր ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

    Սույն համաձայնագրով ՀՀ այն քաղաքացիները, որոնք կմեկնեն Արգենտինա, իրավունք կունենան աշխատելու առանց վիզային ռեժիմի: Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքն Արգենտինա ազատ է եղել, սակայն աշխատելու հնարավորություն մեր քաղաքացիները չեն ունեցել: Սույն համաձայնագրով վերացվում է այդ արգելքը:

    Համաձայնագիրն ԱԺ լիագումար նիստ կներկայացվի ապրիլի 16-ին:

     


    Նման թեմաներ

    scroll to top