Ուրբաթ , 20 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    33°
    Home » Լուրեր » Արգենտինան առանց Մեսսիի պարտվեց Նիգերիային

    Արգենտինան առանց Մեսսիի պարտվեց Նիգերիային

    Նոյեմբեր 14, 2017 23:42 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    donmv1pxkaa9wrh

    Արգենտինայի ընտրանին Կրասնոդարում ստուգողական հանդիպում անցկացրեց Նիգերիայի հավաքականի հետ և պարտվեց 2:4 հաշվով:

    Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Էվեր Բանեգան: 36-րդ րոպեին Սերխիո Ագուերոն երկրորդ գնդակն ուղարկեց Դենիել Ակպեյիի պաշտպանած դարպասը:

    Առաջին խաղակեսի վերջնամասում Նիգերիան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: 44-րդ րոպեին աչքի ընկավ Կելեչի Իհեանաչոն:

    Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Նիգերիան կարողացավ ևս երկու գնդակ ուղարկել նոմինալ տանտերերի դարպասը: 52 և 54-րդ րոպեներին Արգենտինայի ընտրանու երկրպագուներին տխրեցրեցին Ալեքս Իվոբին և Բրայն Իդովուն:

    73-րդ րոպեին Ալեքս Իվոբին դարձավ դուբլի հեղինակ` ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:

    Հիշեցնենք, որ Արգենտինայի և Նիգերիայի ընտրանիները նվաճել են Աշխարհի 2018թ. առաջնության ուղեգիր:

    Նման թեմաներ

    scroll to top