Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արջը Վայոց ձորի մարզում մտել է երկու բնակչի բակ. ԱԻՆ

    Արջը Վայոց ձորի մարզում մտել է երկու բնակչի բակ. ԱԻՆ

    Արջը Վայոց ձորի մարզում մտել է երկու բնակչի բակ. ԱԻՆ
    Հուլիս 12, 2019 13:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 12-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին ժամը 04:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ.Գ.) բակում՝ 6 հավ:

    Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Գյուղատնտեսության և Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներին:

      ***

    Հուլիսի 12-ին, ժամը 01:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 00:15-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու թիվ 2/2 տան (սեփականատեր՝ Պ.Ս.) բակում արջը վնասել է 5 հավ։

    Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահիին:


    Նման թեմաներ

    scroll to top