Գլխավոր Լուրեր Արքայազն Հարրին խնդրել է Մեգանին դիմել հոգեբանի

Արքայազն Հարրին խնդրել է Մեգանին դիմել հոգեբանի

8
0

Անսպասելի  լուր  է հրապարակել արևմտյան NW տաբլոիդը: Եթե հավատալու լինենք հրատարակության հրապարակած տեղեկություններին, ապա Հարրին հոգնել է Մեգան Մարքլի քմահաճույքները տանելուց: Այս հողի վրա ամուսինների միջև  հաճախակի  վիճաբանություններ են տեղի  ունենում: Դրանք արդեն հոգնեցրել են ամուսնուն և ու, չդիմանալով, առաջարկել է կնոջը դիմել հոգեբանի: Հարրին համոզված  է, որ նման  միջոցները  հնարավորություն կտան Մեգանին հարմարվելու իր նոր վիճակին և այնումենայնիվ պահպանել իրենց միությունը:

Այն մասին, որ հրապարակված լուրը կարող է ճշմարիտ լինել, ցանցի օգտատերերը կարող էին համոզվել «Առյուծ արքա» ժապավենի պրեմիերայի ընթացքում: Մեգանն  ամուսնու հետ այցելել էր միջոցառմանը և  հաճույքով կեցվածք էր ընդունում լուսանկարիչներին, շփվում հյուրերի հետ: Ի թիվս հայտնի աստղերի, մասնավորապես, ներկա էր նաև Ֆարել Ուիլյամսը:

Նշանավոր երգիչը, Մարքլին տեսնելով, նրան հաճոյախոսություններ է շռայլել, նշելով, որ կողքից նրանց սերը ֆանտաստիկ  է թվում, սակայն այդուհանդերձ՝ իսկական հեքիաթ:

Ի պատասխան Մեգանը կամացուկ ասել է, որ իրականում ամեն ինչ այնքան էլ անամպ չէ, և իր  համար շատ  դժվար  է: Թե ինչ է նկատի ունեցել Սասեքսի դքսուհին՝ առեղծված է մնացել, նա իր խոսքերը  ոչ մեկին չի պարզաբանել:

Օգտատերերը ենթադրել  են, որ խոսքը Մեգանի և  Հարրիի հարաբերությունների մասին է: Այս մասին հաղորդել է Рамблер-ը: