Գլխավոր Լուրեր Արման Թաթոյանը մարտի 8-ին այցելել է «Նորքի տուն-ինտերնատ»

Արման Թաթոյանը մարտի 8-ին այցելել է «Նորքի տուն-ինտերնատ»

1
0

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը, այցելել է«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, շնորհավորել ու ծաղիկներ նվիրել այնտեղ բնակվող կանանց, ինչպես նաև աշխատակիցներին՝ մաղթելով քաջ առողջություն:
«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,- կին խնամյալների հետ զրույցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը:
Պաշտպանի խոսքով՝ տարեցների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է և իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ դրանց արդյունավետ իրացման համար:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր աշխատանքով նպաստել կանանց նկատմամբ կարծրատիպերի հաղթահարմանը, որոշումների կայացման հարցում նրանց մասնակցության ապահովմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:
Որքան մեծ է կանանց դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը: