Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արմավիր քաղաքում քաղաքացին ընկել է ջրհորը

    Արմավիր քաղաքում քաղաքացին ընկել է ջրհորը

    Արմավիր քաղաքում քաղաքացին ընկել է ջրհորը
    Հուլիս 12, 2019 13:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 11-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

    Փրկարարները մոտ 20 մ խորությամբ ջրհորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացի Ս.Հ.-ին (ծնված 1990 թ.): Վերջինս հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ:

    Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


    Նման թեմաներ

    scroll to top