Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.00   ՀՀ ԿԲ` 484.75   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 571.76   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.20   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 652.00   ՀՀ ԿԲ` 648.06   
  •  RUB   Առք` 8.14   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 181.55   
outputra5huxgif
Sunny
Home » editorial » Արմավիրը ստրկության մեջ է

Արմավիրը ստրկության մեջ է

Արմավիրը ստրկության մեջ է
Փետրվար 21, 2017 14:51 editorial, Վերլուծական A+ / A-

Ընկերուհիներիցս մեկը՝ Արուսը, ԵԼՔ դաշինքի անդամ է, նա ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել Արմավիրի մարզում, մասնավորապես, հայրենի Բաղրամյան գյուղում: Արուսը ծնվել, մեծացել, դպրոց է գնացել տվյալ գյուղում  եւ միայն ամուսնանալուց հետո տեղափոխվել է Երեւան: Նրա հայրական տունը, մանկության ընկերները, հարազատներն ու հարեւանները մինչ օրս գտնվում են Բաղրամյանում, եւ նա քիչ թե շատ հույսեր էր տածում, թե հարազատ միջավայրում բավականին մեծ թվով ձայն կկարողանա ապահովել ԵԼՔ դաշինքի համար: Նախընտրական քարոզարշավի մեկնարկին մնացել է շուրջ տասը օր, գյուղում արդեն լուրեր են տարածվել, որ Արուսը նույնպես մասնակցում է ընտրություններին:

Հանգստյան օրերին հայրական տուն մեկնած ընկերուհիս որոշում է շրջել մոտ հարեւանների տներով, զրուցել մարդկանց հետ, ծանոթանալ տրամադրություններին: Եվ պատկերացրեք, թե որքան էր վերջինիս զարմանքը, երբ նրա առջև փակվեցին բոլոր հարեւանների դռները: Պարզվում է, որ ՀՀԿ-ից Արմավիրում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Առաքել Մովսիսյանն արդեն ահ ու սարսափ է տարածել գյուղի վրա: Ընդ որում, նա նույնիսկ կաշառք չի խոստանում, ինչպես ՀՀԿ մյուս իշխանական թեկնածուները, այլ պարզապես վախի մթնոլորտ ստեղծելով` ստիպում է իր օգտին քվեարկել: Մովսիսյանն իր մեքենայով շրջում է գյուղերով, պատուհանն իջեցնելով հավաքված ժողովրդին գոռում. «Գիտե՞ք, չէ, թե ինչ պիտի անեք»: Ի պատասխան հավաքվածները ցուցադրում են իրենց հավատարմությունը: Ասում են, թե Մովսիսյանը սպառնացել է, որ եթե տասը ձայն էլ տան որեւէ այլ թեկնածուի, հաշվեհարդար է լինելու ողջ գյուղի հետ:

Հ.Գ. Առաքել Մովսիսյանն ապրում է Բաղրամյանի հարեւանությամբ գտնվող Այգեկ գյուղում, նույնիսկ նրա սեփական տան դիմացի ճանապարհն ասֆալտապատ չէ, ամբողջովին քարուքանդ վիճակում է: Նույն վիճակում են նաեւ Մովսիսյանի հովանավորչության կամ, կարելի է ասել՝ ստրկության տակ գտնվող հարեւան երեք գյուղերը՝ Բաղրամյանը, Մերձավանը եւ Նորակերտը: Այդ չորս գյուղերը սպասարկում է ընդամենը մեկ` 205 համարի երթուղայինը, որն աշխատում է ժամը մեկ ժամանակացույցով եւ շատ ծանրաբեռնված է, քանի որ գյուղերի բնակչությունը հիմնականում սովորում եւ աշխատում է Երեւանում: Շատ վատ վիճակում է նաեւ գյուղերի ջրատար համակարգը: Ապահովված չեն մարդկանց տարրական կարիքները:

Հիշեցնեմ, որ վերջերս Առաքել Մովսիսյանն այն հարցին, թե ինչո՞ւ է առաջադրվել, պատասխանել էր. «Ուղղակի տենց ա ուզում ժողովուրդս»։ Հետաքրքիր է, թե ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք նման ցանկություն ունեն:

Մարիամ Մարգարյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top