Գլխավոր Լուրեր Արմավիրի մարզում պտտահողմից տներից մեկի տանիքը պոկվել է

Արմավիրի մարզում պտտահողմից տներից մեկի տանիքը պոկվել է

1
0

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղի բնակիչ Վաղինակ Գևորգյանի տան տանիքը պտտահողմի հետևանքով պոկվել է:

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում ուժեղ պտտահողմից պոկվել է համայնքի բնակիչ, 52-ամյա Վաղինակ Գևորգյանի տան տանիքը:

Պտտահողմի հետևանքով տանիքն ամբողջությամբ պոկվել է: 4 հոգանոց ընտանիքի հույսը Արմավիրի մարզպետարանից կամ Էջմիածնի քաղաքապետարանից օգնություն ստանալն է: