Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    12°
    Home » Լուրեր » Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ

    Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ

    Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ
    Մայիս 17, 2018 20:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 17-ին, ժամը 18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:

    Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:

    Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

    Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից:

    Նման թեմաներ

    scroll to top