Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքով մեկ անձ ձերբակալվել է

    Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքով մեկ անձ ձերբակալվել է

    Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքով մեկ անձ ձերբակալվել է
    Մայիս 2, 2019 23:54 Իրավական, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1985թ. ծնված տղամարդու դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:

    Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մայիսի 1-ին` ժամը 21.15-ի սահմաններում, «Արմավիր» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1985թ. ծնված Արմավիրի բնակիչը:
    Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, հարևանի հետ  կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:
    01.05.2019թ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է նախաքննական մարմին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
    1992թ. ծնված Արմավիրի բնակիչը ձերբակալվել է՝ 34-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:
    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    Նման թեմաներ

    scroll to top