Գլխավոր Շոու-բիզ ArmComedy-ի Նարեկը «պակրիշկա» բերելու նպատակով ցանկանում է Միլան գնալ

ArmComedy-ի Նարեկը «պակրիշկա» բերելու նպատակով ցանկանում է Միլան գնալ

199
0

Իռլանդական Ryanair-ը պաշտոնապես հայտարարել է, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան, Մյունխենից դեպի Գյումրի: 

«Ոնց հասկացա ողջ հայությունը անձնագրում նավսյակի 10 տարով խփած մուլտի շենգեն ունի»,- բուռն քննարկումներին անմասն չի մնացել նաև ArmComedy-ի Նարեկ Մարգարյանը:

«Գնամ Միլան ձմեռային պակրիշկա բերեմ: Ո՞վա հետս»,- ավելի ուշ գրառում է կատարել ArmComedy-ի համահեղինակը:

Երգիծաբան հաղորդավարը նաև իր պատկերացմամբ նկարագրել է Իտալիայի դեսպանատանը տիրող հավանական իրավիճակը. «Իտալիայի դեսպանատանը`
-Այցի նպատակը՞: 
-Պիցա ու ջելատո գմփցնեմ գամ: 
-Որքա՞ն եք մնալու:
-Ժամ-ժամուկես: 
— Ինչպե՞ս կապացուցեք, որ վերադառնալու եք: 
— 6ին էրեխուն պետքա մանկապարտեզից վերցնեմ»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ