Գլխավոր Լուրեր Արմեն Ղազարյանը պնդում է՝ Ադրբեջանում հայտնված զինծառայող եղբայրը սպաների հետ խնդիրներ է...

Արմեն Ղազարյանը պնդում է՝ Ադրբեջանում հայտնված զինծառայող եղբայրը սպաների հետ խնդիրներ է ունեցել

29
0

Շաբաթներ առաջ Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի վիճակը նորմալ է: Այս մասին ասաց զինծառայողի եղբայրը՝ Արմեն Ղազարյանը, նշելով, որ այդպիսի տեղեկություն իր հորը հայտնել են Կամիր խաչի կազմակերպությունից: Գրում է armtimes.com-ը:

Ղազարյանն ասաց, որ իրենց հայտնի չէ, թե եղբայրը որտեղ եւ ինչ պայմաններում է պահվում:

Հարցին՝ դեպքից հետո զորամաս գնացե՞լ է, մանրամասներ հաջողվե՞լ է պարզել, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Ինձ չեն թողել, որ զորամաս գնամ: Ես ընդամենը գնացել եմ Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, այնտեղից հետ են ուղարկել՝ չեն թողել գնամ»:

Զինծառայողի եղբայրը նշեց, որ ՊՆ-ն գաղտնի է պահում տեղեկությունները. «Ասում են գաղտնի գործ է, ընտանիքի անդամների համար էլ են գաղտնի պահում»: Արմեն Ղազարյանը չգիտի՝ եղբայրը մոլորվե՞լ է, թե այլ հանգամանքներում է հայտնվել Ադրբեջանում: Դիտարկմանը, որը այս ընթացքում մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ եղբայրը զորամասում ճնշումների է ենթարկվել, Արմեն Ղազարյանն ասաց. «Տեղյակ եղել եմ, որ խնդիրներ է ունեցել, բայց այնպես է եղել, որ խնդիրների համար գնացել մարդկանց հետ հանդիպել են, նորմալ է եղել ամեն ինչ»:

Ղազարյանի խոսքով՝ եղբայրը խնդիրներ է ունեցել սպաների հետ, զինվորների հետ խնդիր չի եղել: Դիտարկմանը՝ փաստորեն դրա համար է ՊՆ-ն փորձում գործը գաղտնի պահել, Ղազարյանը դրական արձագանք տվեց: