Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

    Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

    Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ
    Հունիս 12, 2019 14:56 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետի կողմից հաստատված որոշումներից մեկի համաձայն՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հունիսի 26-27-ը կլինի Բիշքեկում:

    «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
    1. ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ գործուղել Ղրղըստանի Հանրապետություն (Բիշքեկ):

    2. Արմեն Գրիգորյանի՝ Ղրղըստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

    3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ղրղըստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է որոշման մեջ:


    Նման թեմաներ

    scroll to top