Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Արմեն Մուրադյանը Սոչիում հանդիպել է՞ Արա Մինասյանին

    Արմեն Մուրադյանը Սոչիում հանդիպել է՞ Արա Մինասյանին

    Արմեն Մուրադյանը Սոչիում հանդիպել է՞ Արա Մինասյանին
    Մայիս 17, 2019 19:00 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    AraratNews.am-ի տեղեկություններով  առողջապահության նախկին նախարար, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ապրիլի 25-28-ն ընկած ժամանակահատվածում Սոչիում հանդիպել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին։ Հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում գտնվող «Pullman» հյուրանոցային համալիրում։ Նույն ճամանակահատվածում Արմեն Մուրադյանը մասնակցել է «Տղամարդու առողջություն» թեմայով միջազգային համագումարին։

    Հետաքրքիրն է այն, որ Մուրադյանը չի ցանկանում կապը կորցնել թե՛ ներկայիս և թե՛ նախկին իշխանությունների հետ։

    Հիշեցնենք, որ Արա Մինասյանն այս պահին գտնվում է հետախուզման մեջ. մեղադրվում է յուրացումներ կատարելու համար:

    Հետաքրքիր է, Արմեն Մուրադյանը հայ իրավապահներին հայտնել է հետախուզվող Մինասյանի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, թե ոչ:

    AraratNews.am-ի հետ զրույցում, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսնակ Շուշան Դանիելյանը նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի:

    «Հերքում եմ, ես նման տեղեկություն չունեմ»,-ասաց Դանիելյանը: Մեր ճշտող հարցին, թե կարող է հերքել  նաև Արմեն Մուրադյանի անունից, Դանիելյանն ասաց, որ կխոսի Արմեն Մուրադյանի հետ և նրա տեսակետը կփոխանցի առաջիկայում:


    scroll to top