Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ

    Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ

    Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ
    Հունիս 22, 2019 18:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ:

    Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծ է Դեմետրիս Խրիստոֆիասի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի:

    «Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Դեմետրիս Խրիստոֆիասի ավանդը հայ-կիպրական եղբայրական կապերի խորացման և ամրապնդման գործում: Հայ ժողովրդի բարեկամի բարի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:

    Ընդունեք խնդրեմ խորին ցավակցություններս, ինչպես նաև անկեղծ զորակցության խոսքերս փոխանցեք Դեմետրիս Խրիստոֆիասի հարազատներին ու մտերիմներին»,- ասվում է նախագահի ցավակցական հեռագրում:


    Նման թեմաներ

    scroll to top