Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենի հետ

    Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենի հետ

    Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենի հետ
    Փետրվար 10, 2019 11:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ:

    Հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, և Հայաստանի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում: Զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։

    Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ և պայմանավորվել են, որ Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենն առաջիկայում այցելի Հայաստան՝ երկխոսությունը շարունակելու և քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրներին։

    Nestlé Waters-ը գործում է Nestlé Group ընկերության կազմում, շշալցված ջրի արտադրությամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերություններից է: Nestlé Waters-ը նաև իրականացնում է ուսումնասիրություններ և կրթական ծրագրեր՝ ցույց տալու ջրի կարևորությունը մարդկանց կյանքում և առողջության պահպանման գործում:


    Նման թեմաներ

    scroll to top