Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռիչարդ Միլսի հետ

    Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռիչարդ Միլսի հետ

    Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռիչարդ Միլսի հետ
    Հոկտեմբեր 13, 2018 17:48 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

    Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

    Դեսպան Միլսն ասել է, որ մշտապես կմնա Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամ։

    Նման թեմաներ

    scroll to top