Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Արմեն Սարգսյանը որոշում կկայացնի՝ ՀՀԿ նախագահի հետ վերջնական հանդիպումից հետո. Շարմազանով

    Արմեն Սարգսյանը որոշում կկայացնի՝ ՀՀԿ նախագահի հետ վերջնական հանդիպումից հետո. Շարմազանով

    Արմեն Սարգսյանը որոշում կկայացնի՝  ՀՀԿ նախագահի հետ վերջնական հանդիպումից հետո. Շարմազանով
    Փետրվար 1, 2018 22:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել եւ դեռ հստակ ժամկետ չկա, թե երբ կհանդիպի գործող նախագահի հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ասաց ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

    «Որոշելու իրավունքն իրենն է, մենք բոլորս կողմ ենք քվեարկել նրա թեկնածությանը․ Արմեն Սարգսյանն  այն գործիչն է, որն ի զորու  է իրականացնել այն լիազորությունները, որը դրված է ՀՀ 4-րդ նախագահի առջև», – ասաց ՀՀԿ խոսնակը:

    Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին պատասխան տալու ժամկետներին, Շարմազանովն ասաց, որ ինքը տեղյակ չէ, ավելին ՝ հիշեցրեց, որ ինքն Արմեն Սարգսյանի գրասենյակի աշխատակիցը չէ:

    «Շատ հարգելով պարոն Արմեն Սարգսյանին,  միևնույն է, չեմ կարող խոսել նրա աշխատանքայի գրաֆիկի մասին: Միգուցե դուք ավելի հաճախ ենք հանդիպում նրան, քան մենք, իսկ ինքն ասել է, որ հանդիպումներից հետո որոշումը կհայտարարի»,- շարունակեց Շարմազանովը:

    ՀՀԿ խոսնակը շեշտեց, որ իրենց  համար ընդունելի  կլինի Արմեն Սարգսյանի ցանկացած որոշում և շեշտեց, որ իրենք իրենց դիրքորոշումն արդեն իսկ հայտնել են իրենց քվեարկությամբ:

    scroll to top