Գլխավոր Լուրեր Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին

10
0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնը ստանձ­նելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նա նորընտիր նախագահ Զելենսկիին մաղթել է հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: