Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում ՄԹ դեսպանի կեցավայր

    Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում ՄԹ դեսպանի կեցավայր

    Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում ՄԹ դեսպանի կեցավայր
    Հունիս 14, 2018 19:18 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

    Նախագահ Սարգսյանը և դեսպան Ֆարնուորթը մեծապես կարևորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը և վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու և ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջև բարեկամությունը։

    Նման թեմաներ

    scroll to top