Գլխավոր Լուրեր Արմեն Սարգսյանը ժամանել է Գերմանիա

Արմեն Սարգսյանը ժամանել է Գերմանիա

4
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժիմասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ աճող քաղաքներից է։ Նա ընդգծել է, որ քաղաքը մեծ ներուժ ունի գիտության, մասնավորապես բժշկության բնագավառում։ «Հուսով ենք, որ ապագայում կարող ենքգործակցել այս և այլ ոլորտներում»,- ասել է պրֆեսոր Վյուրցները։

Ի պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։«Այս քաղաքի զարգացումը հիասքանչ է, այն գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների համակցումն է։ Ուստի ուրախ եմ լինելայստեղ»,– ընդգծել է նախագահը։ Նա խոսել է Հայաստանի Դիլիջան քաղաքը ՏՏ ոլորտի ու արհեստական բանականության մշակման առաջատար կենտրոն դարձնելու ցանկության մասին։ Միաժամանակ, Հանրապետությաննախագահն Էքարտ Վյուրցներին հրավիրել է Հայաստան՝ կիսվելու քաղաքի կառավարման ոլորտում ունեցած իր փորձառությամբ։

Հանրապետության նախագահն ավելի ուշ կայցելի Գերմանիայի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Հայդելբերգի համալսարան, որտեղ հանդիպում կունենա բուհի ղեկավարության հետ։

Արմեն Սարգսյանը համալսարանում հանդես կգա ելույթով, ինչից հետո կպատասխանի ներկաների հարցերին։