Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Արմեն Սարգսյանն այցելել է «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդես

    Արմեն Սարգսյանն այցելել է «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդես

    Արմեն Սարգսյանն այցելել է «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդես
    Դեկտեմբեր 6, 2018 21:07 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ և դիտել այնտեղ բացված «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը:

    Երևան Տոնավաճառ

    Ցուցահանդեսը եվրոպական բարոկկո արվեստի բացառիկ ցուցադրություններից է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս ծանոթացնելու իտալական Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկոյի վարպետների գեղանկարների, էսքիզների ու դեկորատիվ արվեստի նմուշների հետ:

    Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

    Նախագահը պատկերասրահում շրջելուց հետո ասել է, որ հիացած է ցուցադրությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի բնակիչները ևս կայցելեն պատկերասրահ ու կծանոթանան ներկայացված եզակի աշխատանքներին:


    Նման թեմաներ

    scroll to top