Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Արմեն Սարգսյանն ընդունել է Իվոն Չունին

    Արմեն Սարգսյանն ընդունել է Իվոն Չունին

    Արմեն Սարգսյանն ընդունել է Իվոն Չունին
    Մայիս 16, 2018 18:33 Լուրեր A+ / A-

    Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:

    Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից և ունի զարգացման մեծ ներուժ:

    Տիկին Չունը իր հերթին նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top