Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Արմեն Խաչատրյանը հետ կկանչի վիճահարույց օրենքի նախագիծը

    Արմեն Խաչատրյանը հետ կկանչի վիճահարույց օրենքի նախագիծը

    Արմեն Խաչատրյանը հետ կկանչի վիճահարույց օրենքի նախագիծը
    Հունիս 13, 2019 14:05 Իրավական, Լուրեր A+ / A-

    «ՔՈ» ՍԴԿ կուսակցության վարչության անդամ Սուրեն Սահակյանը գրում է.

    «Քիչ առաջ վիճահարույց օրենսդրական նախաձեռնություն (https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/1580210832110633) առաջարկած պատգամավոր Արմեն Խաչատրյանը հեռախոսով կապ հաստատեց ինձ հետ։ Ըստ պատգամավորի, նա հետ կկանչի նախաձեռնությունը իր այս տեսքով և առաջարկեց հանդիպել՝ քննարկելու մտահոգությունները, որոնք հիմք են հանդիսացել նման առաջարկի համար։ Ես ողջունել եմ նախաձեռնությունն ու քննարկելու պատրաստակամություն հայտնել։ Էս գրառումը նրա հետ համաձայնեցված չի, ուղղակի անում եմ, որ վիրավորական մեկնաբանություններով տարածումը կանխվի ։) Մենք ժողովրդավարության ամրապնդման այլընտրանք չունենք»:

    Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին վիրավորելը քրեականացնելու մասին պատգամավորի ներկայացրած օրենքի նախագծին:

     


    Նման թեմաներ

    scroll to top