Երկուշաբթի , 18 Հունիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » editorial » Առողջապահության նախարարը պետք է լինի բժշկական ոլորտից

    Առողջապահության նախարարը պետք է լինի բժշկական ոլորտից

    Առողջապահության նախարարը պետք է լինի բժշկական ոլորտից
    Մայիս 11, 2018 16:00 editorial, Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
    Հարգելի պարոն վարչապետ.

    Երկու օր է շրջանառվում է Սամվել Մարգարյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու Ձեր ցանկության մասին: Առողջապահության ոլորտի բազմաթիվ մասնագետներ հայտնում ենք մեր դժգոհությունը հետևյալ հիմքերով`
    1. Նա Ալթունյանի կադրն է, ներկայացուցիչն է և սպսարկելու է բացառապես նրա շահերը:

    2. Նա կանգնած է եղել Ալթունյանի բոլոր չստացված, տապալված ծրագրերի հիմքում և համահեղինակներից մեկը:

    3. Փաստացի լինելով նախարարության ֆինանսական ոլորտը համակարգող փոխնախարար` նա անգամ չի փորձել արդարացի բաշխել պետական պատվերը և «Վարդանանց» բժշկակական կենտրոնին և հետագայում սոցիալական փաթեթի հատկացման մասով Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությանը փոխանցել ահռելի գումարներ:
    4. Որպես էլեկտրոնային առողջապահության ներդրման համակարգող փոխնախարար նա տապալել է ծրագիրը, բժշկական շրջանակներում առաջացրել դժգոհություններ նպաստելով հերթական ֆինանսական մեծ հոսքին դեպի իրենց շահերը սպասարկող մասնավոր հիմնարկ:
    5. Նրա համար առողջապահությունը բացառապես բիզնես է, իսկ պացիենտը` կլիենտ:

    6. Նրա համար չստացված ծրագրերի հիմնավորումը տվեք ձեռս ջարդեքն է:

    7. Նա տեղյակ չէ բժշկական ոլորտում առկա իրական խնդիրներից:

    8. Նրա կողմից առաջարկված օպտիմալացման ծրագրերի արդյունքում մի քանի հարյուր մարդ կրճատվել են, և նրանց մի մասի փոխարեն նշանակվել ոչ կոմպետենտ և իրենց հարազատ մարդիկ:
    9. Առողջապահության նախարարը պետք է լինի բժշկական ոլորտից, առողջապահության մեծ ընտանիքից, որին նա չի ինտեգրվել և չի էլ ինտեգրվելու:

    Խնդիրների շարքը կարելի է բավականին երկար գրել:

    Պարոն վարչապետ, մինչև նրա նշանակումը խնդրում եմ հանդիպել բժշկական հանրության հետ, մենք սպասում ենք ձեր արձագանքին: Որովհետև նրա նշանակման դեպքում առողջապահության ոլորտը շարունակելու է անհարմարություն պատճառելով թե՛ բժշկին, և թե՛ պացիենտին գահավիժել:
    Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյան

     

    Նման թեմաներ

    scroll to top