Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց շուրջ 38 մլն դրամ

    Առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց շուրջ 38 մլն դրամ

    Առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց շուրջ 38 մլն դրամ
    Հոկտեմբեր 10, 2018 12:09 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի որոշմամբ, Առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց շուրջ 38 մլն դրամ՝ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերումն իրականացնելու նպատակով:

    Երևան Տոնավաճառ

    Գումարը կփոխանցվի Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին» և «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին»:

    Մասնավորապես, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին» կհատկացվի 25,891 մլն դրամ, իսկ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին»՝ 12,186 մլն դրամ:

    Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ հիշյալ երկու կազմակերպությունների կողմից հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման նպատակով միջազգային գնումների վեց գործակալներին առաջարկվել է ներկայացնել գնային առաջարկներ:

    Վերոնշյալ գների հաշվարկներն իրականացվել են` հիմք ընդունելով միջազգային գնումների գործակալների կողմից ներկայացված գնային առաջարկները, որոնց վրա հաշվարկվել են նաեւ մասքավճարներ, բրոքերային (մաքսային ձեւակերպման) վճարներ, ինչպես նաեւ տեղափոխման եւ պահպանման ծախսեր: Ընդ որում, բրոքերային (մաքսային ձեւակերպման) եւ տեղափոխման վճարները սահմանվել են` ըստ առանձին մատակարարների:

    Մասնավորապես, քանի որ նախատեսվում է, որ յուրաքանչյուր մատակարարի կողմից իր կողմից իրականացվելիք բոլոր դեղերի մատակարարումները կիրականացվեն միանվագ կարգով, հետեւաբար բրոքերային (մաքսային ձեւակերպման) եւ տեղափոխման ծախսերը եւս կիրականացվեն մեկ անգամ: Իսկ բրոքերային (մաքսային ձեւակերպման) վճարների չափերը յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի դեպքում սահմանվել են` հիմք ընդունելով վերջիններիս կողմից վերոնշյալ ծառայությունների ձեռքբերման համար կնքված պայմանագրային գները:

    ՊՈԱԿ-ներին նշված գումարները տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել ՀՀ 2018թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերի վերաբաշխում: Մասնավորապես, նախատեսվում է «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին եւ հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի անվանացանկով նախատեսված հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլյոզային դեղերի (էթամբուտոլ, իզոնիազիդ, ռիֆամպիցին) եւ ԲՆԱ-ների (ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցների հավաքածուներ) գումարների նվազեցում, ինչպես նաեւ գլիմեպիրիդ-մետֆորմին, հիդրօքսիկարբամիդ, դեսմոպրեսինի ացետատ դեղերի քանակների նվազեցում, որոնք 2018թ. ընթացքում չեն գնվելու` հաշվի առնելով դեղերի մնացորդները եւ առողջապահական կազմակերպությունների կողմից տրամադրված հաշվետվությունների արդյունքում արձանագրված պահանջարկի վերագնահատման արդյունքները:

    Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլյոզային դեղերի անընդմեջ մատակարարում, որի հետեւանքով կապահովվի Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ տուբերկուլյոզի կանխարգելումը եւ բուժումը:


    Նման թեմաներ

    scroll to top