Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Առողջապահության նախարարությունը՝ ոստիկանների վնասվածքների մասին

    Առողջապահության նախարարությունը՝ ոստիկանների վնասվածքների մասին

    Առողջապահության նախարարությունը՝ ոստիկանների վնասվածքների մասին
    Ապրիլ 16, 2018 18:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:

    Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։

    Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։

    Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։
    Նախարարությունը հայտնում է, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

    Նման թեմաներ

    scroll to top