Գլխավոր Իրավական Առողջապահության փոխնախարարը կալանավորվել է. ԱԱԾ-ն հաստատում է

Առողջապահության փոխնախարարը կալանավորվել է. ԱԱԾ-ն հաստատում է

0
0

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոնի նստավայր) դատավոր Աննա Մաթեւuոսյանի նախագահությամբ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Այս տեղեկությունը armtimes.com-ի զրույցում հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:

Դավթյանը ձերբակալվել է օրեր առաջ՝ բուժհաստատության տնօրենից առանձանպես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով

Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ 2019 թվականի մարտի 30-ին բուժհաստատության ղեկավարաը առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: