Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր. Թորոսյան

    Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր. Թորոսյան

    Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր. Թորոսյան
    Ապրիլ 20, 2019 14:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ որոնք ներկրում են բժշկական սարքավորումներ , այլ պարագաներ: Եթե կան հակամրցակցային այլ պայմանավորվածություններ և գերիշխող դիրք, ապա դրանով պետք է զբաղվի համապատասխան կառույցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հեմոդիալիզի շուկայում խոսվում է մենաշնորհի մասին:

    «Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին տեղեկությունները»,-ասաց Արսեն Թորոսյանը:

    Լրագրողները հետաքրքրվեցին, թե  առողջապահության նախարար տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք վերահսկողական մեխանիզմները խստացրել են:

    «Մենք միշտ հետևում ենք, որ նման բաները բացառվեն: Ցավոք սրտի, մենք չենք կարողացել կանխարգելել այս դեպքը: Սա մեզ համար շոկ էր, և դա ոչ միան նախարարության անձնակազմի, այլև ամբողջ համակարգի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

    Կաշառք ստանալու պահին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է: Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։

    Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պարագայում անմեղության կանխավարկածը հաշվի առնվեց և լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին, իսկ նախարարի տեղակալի պարագայում կիրառվեց աշխատանքից ազատումը, Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարի տեղակալի պաշտոնը հայեցողական է և ցանկացած պահի նա կարող է ազատվել:


    Նման թեմաներ

    scroll to top