Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Բժիշկ » Առողջություն. Երբ մարմինն օգնություն է խնդրում

    Առողջություն. Երբ մարմինն օգնություն է խնդրում

    Հունվար 9, 2017 13:15 Բժիշկ, Լուրեր A+ / A-

    When-The-Body-Asks-For-Help-----10-Important-Signs-That-You-Can-Not-Ignore

    Մարդու օրգանիզմը բազմաթիվ պրոցեսներով բարդ մեխանիզմ է, որոնք հաճախ գործում են միաժամանակ մեկը մյուսից անկախ: Երբ օրգանիզմի ներսում ինչ-որ բան այն չէ, մենք, անշուշտ, զգում ենք դա: Այդուհանդերձ, բազմաթիվ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրենց մարմնի առաքած նշաններին, սակայն հաճախ չափազանց ուշ են գործում:

    Ահա այն 10 կարևոր նշանները, որոնք չեք կարող անտեսել

    Չոր մաշկ

    Սա E վիտամինի պակասի նշան է, և այն պետք է ժամանակին բուժել: Ավելի շատ կերեք նուշ, կաղամբ, հատիկեղեն, բուսաձեթ, սպանախ, ձուկ և հավկիթ` ձեր օրգանիզմում E վիտամինի մակարդակը բարձրացնելու համար:

    Կոտրատվող եղունգներ ու մազեր

    Այս խնդիրը սովորաբար հարուցում է օրգանիզմում D վիտամինի և կալցիումի անբավարար մակարդակը: Այն վերացնելու համար պետք է հաճախ օգտագործել այնպիսի բանջարեղեն, ինչպիսիք են կարտոֆիլը և բրոկոլին, խմել կովի հում կաթ, կեֆիր և յոգուրտ և ավելի շատ ուտել ծլած ցորեն և հատիկեղեն:

    Քաղցրեղենի հակում

    Երբ ձեր նյարդային համակարգը հյուծված է և էներգիայի կարիք ունի, այն պահանջում է քաղցր: Սա չի նշանակում, թե դուք պետք է միանգամից շոկոլադ ուտեք. վնասակար նախուտեստների փոխարեն փորձեք մի փոքր մեղր կամ սև շոկոլադ ուտել` քաղցրի նկատմամբ հակումը նվազեցնելու համար:

    Թթվի նկատմամբ հակում

    Եթե հանկարծ ձեր մոտ թթու սննդամթերքի նկատմամբ հակում է առաջացել, հնարավոր է` խնդիրներ կան լյարդի կամ լեղապարկի հետ կապված, որոնք ակտիվանում են թթու սննդամթերքի շնորհիվ: Այս խնդիրը լուծելու համար ավելի շատ կիտրոն ու հապալաս օգտագործեք:

    Հակում ծովամթերքների նկատմամբ

    Ծովամթերքների նկատմամբ հակումը յոդի պակասի հետևանք և կարող է լուծվել չոր ջրիմուռներ, ծովային ունդեր, թյունոս, ձողաձուկ օգտագործելով:

    Արյունահոսող լնդեր
    Լնդերի արյունահոսելը հաճախ C վիտամինի պակասի նշան է, ուստի համոզվեք, որ ուտում եք բավարար քանակությամբ կաղամբ, բրոկոլի, կիվի, հատապտուղներ, լոլիկ, ոլոռ և պապայա ամեն օր:

    Հակում աղի սննդի նկատմամբ

    Եթե աղի կերակրի եք ձգտում, ապա դա սեռական համակարգի կամ միզուղիների բորբոքման կամ ինֆեկցիայի նշան է:

    Դյուրագրգռություն, ոտքի ջղաձգություն, քնի ցածր որակ

    Այս խնդիրներն առաջանում են օրգանիզմում կալիումի և մագնեզիումի պակասի հետևանքով: Այս երկու հանքային նյութերի մակարդակը բարձրացնելու համար ավելի շատ օգտագործեք կաղամբ, ընկուզեղեն, սպանախ, արևածաղկի և կտավատի սերմեր և նուշ:

    Արմունկների չոր մաշկ

    Եթե նկատել եք, որ ձեր արմունկները չափազանց չոր են, սա A և C վիտամինների պակասի նշան է: Ավելացրեք ձեր սննդի օրաբաժնին ավելի շատ դդում, նարինջ և ծիրան` այս խնդիրը լուծելու համար:

    Հում մթերքներ

    Եթե ձգտում եք հում մթերքների, կարող եք հանգստացնել ձեր ստամոքսը հում բանջարեղենի և մրգերի օգնությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top