Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Արոնյանը Կալկաթայի մրցաշարի առաջատարներից է

    Արոնյանը Կալկաթայի մրցաշարի առաջատարներից է

    Արոնյանը Կալկաթայի մրցաշարի առաջատարներից է
    Նոյեմբեր 10, 2018 12:14 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը Կալկաթայի մրցաշարի առաջատարն է:

    Երևան Տոնավաճառ

    Արագ շախմատի առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ, այնուհետ երկրորդ տուրում հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Սարին Նիհալին, իսկ երրորդ տուրում միավորը կիսեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Այժմ Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր և առաջատարն է Հարիկրիշնայի և Մամեդյարովի հետ:

    Նոյեմբերի 9-14-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվում է Տատա Սթիլ Հնդկաստան մրցաշարը: Մրցաշարն անցկացվում է արագ և կայծակնային շախմատի կանոններով: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսատանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը և 4 շախմատիստ հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը: Նոյեմեբրի 9-12-ը կկայանան արագ շախմատի պարտիաները, իսկ 13-ին և 14-ին՝ կայծակնային մրցաշարը:


    Նման թեմաներ

    scroll to top